Ցանցին միացված կայաններ
Սեփական սպառման համար տեղադրված այս Ֆոտովոլտային կայանները չեն հարկվում, լիցենզիայի կարիք չունեն։ Կուտակիչ մարտկոցներ չեն տեղադրվում, որի հաշվին տեղադրումը կայանի վրա կատարված ներդրումը զգալի մատչելի է դառնում։ Ընտանիքի կողմից սպառվող էլեկտրաէներգիան արտադադրվում է տան կտուրին տեղադրված արևային էլեկտրակայանի կողմից։
Ցանցին միացված կայանի աշխատանքը
Ֆիզիկական անձանց համար օրենսդրությամբ թույլատրելի է տեղադրել մինչև 150 կՎտ դրվածքային հզորության ցանցին միացված կայան (իրավաբանական անձանց համար այդ սահմանաչափը 500 կՎտ է)։ Սեփական կարիքների համար տեղադրված այս ֆոտովոլտային կայաններում կուտակչի գործառույթը իրականացնում է ազգային ցանցը («Հայաստանի Էլեկտրական Ցանցեր»-ը կամ «Արցախ Էներգո»-ն), որին միացված է էլեկտրակայանը։ Երբ տանը էլեկտրաէներգիայի սպառումն ավելին է, քան արտադրությունը, ցանցը մատակարարում է պակասուրդային էլեկտրաէներգիան։ Եթե արտադրությունը գերակշռում է սպառումը, ավելցուկային էլեկտրաէներգիան փոխանցում է ցանցեր՝ հետագայում նույնքան էլեկտրաէներգիա անվճար ստանալու պայմանով։ Փոխհոսքերը կարգավորվում են Net Metering-ի մեխանիզմի միջոցով։ Տան էլեկտահամակարգում կատարվող միակ փոփոխությունը սովորական գիշեր-ցերեկ հաշվիչը երկկողմանի հաշվիչով փոխարինումն է։ Առավելություն։ պահանջում են նվազագույն ներդրում և սպասարկում, երկարակյաց են Թերություն։ ցանցերում հոսանքազրկման դեպքում կայանը էլեկտրաէներգիա չի գեներացնում։