«ԱԳԲԱ Լիզինգ»-ի և «Շտիգեն էներգետիկ համակարգեր»-ի տարիների համատեղ աշխատանքի հերթական հաջողված արդյունքը․ տեղադրման տեխնոլոգիայով նմանը չունեցող, 150 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայան «Մուսալեռ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի համար։ «Մուսալեռ» հյուրանոցային համալիրի յուրահատուկ արևային էլեկտրակայանը կյանքի է կոչվել «ԱԳԲԱ Լիզինգ»-ի շահավետ ֆինանսավորման պայմանների և «Շտիգեն» ընկերության ինժեներական ներուժի շնորհիվ։
Այս արևային էլեկտրակայանը բաղկացած է 552 հատ 270 Վտ հզորությամբ պոլիկրիստալ TaleSun վահանակներից և 3 հատ 50 կՎտ հզորությամբ KStar ինվերտորներից: Ի դեպ, «Շտիգեն»-ը TaleSun և KStar ընկերությունների էքսկլյուզիվ ներկայացուցիչն է Հայաստանում։